Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Շտիրլից-Սյամոն

Շտիրլից-Սյամոն
27.09.2023 | 11:48

Ի՞նչ է ստացվում` Հակարիի կամրջի նույն հատվածում մի ամիս առաջ Վագիֆ Խաչատրյանին են բռնում, ասում, որ 90-ականներին Սյամոյի վարորդն է եղել, ու տանում Բաքու, իսկ հենց Սյամոյին, վնիզապնո, թողնում են` շվշվացնելով КПП-ով անցնի։

Այսինքն, ստացվում է, որ էս դեպքում Սյամոյի կողքին Շտիրլիցը կոնկրետ գլուխը պատովն է տվել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3421

Մեկնաբանություններ